Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հավանաբար յուրաքանչյուր մահկանացու-ընթերցող այս տողերը կարդալիս կասի, որ իր կամ իր մերձավորի աշխատավարձը երբեք «հաջորդ տարի» չի ավելացել գրեթե կրկնակի, եթե իհարկե, աշխատակիցը ՔՊ շրջանակից չէ:

Կոռուպցիան հեռու ման չգալու համար՝ դիտենք վարչապետի դստեր հայտարարագիրը։

Եթե Մարիամ Փաշինյանը 2021 թվականին «Դիջիթեյն»-ից ստանում էր 6,7 միլիոն դրամ, հաջորդ տարի նրա եկամուտը դարձավ 10.9 միլիոն։

Կա՞ այստեղ վարչապետի գործոնը` ընդդիմադիր Փաշինյանը կասեր՝ կա՝ հավելելով կոռուպցիան «պոզ ու պոչով չլինելու» տեսությունը. հիմա սա ինչ է, եթե ոչ կոռուպցիայի մի ճյուղ…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031