Իրանում անցկացվում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը
Իրանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը, որի ընթացքում խորհրդարանում մնացած 45 տեղի համար պայքարում է 90 թեկնածու։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։
Ընտրություններն անցկացվում են 22 ընտրատարածքներում, որտեղ թեկնածուներին չէր հաջողվել մեծամասնություն ստանալ մարտի 1-ին կայացած ընտրությունների առաջին փուլում։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ընտրատեղամասերի բացելուն պես քվեարկել է՝ հայտարարելով, որ ընտրությունների երկրորդ փուլը նույնքան կարևոր է, որքան առաջինը, և ընտրություն կատարելը բոլոր իրանցիների «ազգային պարտքն է»։
Ընտրությունների երկրորդ փուլն անցկացվում է 15 նահանգներում, այդ թվում՝ Թեհրանում, որտեղ պայքարում է 32 թեկնածու։
Մարտի 1-ին ընտրությունների ժամանակ Իրանի խորհրդարանի 290 տեղի համար պայքարել է ավելի քան 15 000 թեկնածու։