«Որտե՞ղ է նախարարը. դե՛, փնտրիր հացահատիկը». Լուկաշենկոն գյուղնախարարից պահանջել է դաշտում փորել հողը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գյուղատնտեսության նախարարության ղեկավար Սերգեյ Բարտոշից պահանջել է դաշտերից մեկում փորել հողը՝ ստուգելու հացահատիկի ցանքի որակն ու խորությունը, ինչին պաշտոնյան ամիջապես ենթարկվել է։
Ուշագրավ կադրերը հրապարակել է ONT հեռուստաալիքը։
«Որտե՞ղ է նախարարը. դե՛, փնտրիր հացահատիկը, թե՞ արդեն մոռացել ես՝ ինչպես է դա արվում», – ասել է Լուկաշենկոն՝ ցանքատարածություններից մեկն այցի ժամանակ։
«Ինչպե՞ս թե մոռացել եմ», – ասում է նախարարն ու սկսում հողը փորել:
Նշվում է, որ գյուղատնտեսության նախարարության աշխատակիցների հետ շփման ընթացքում Լուկաշենկոն գոհ է մնացել արդյունքից՝ ընդգծելով, որ ցանքն արվել է ճիշտ՝ համապատասխան հողի վրա: