Հայաստանում անցումային դիկտատուրա է. Խաչատրյանը` ՄԻՊ Մանասյանին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն այսօր ԱԺ-ում ՄԻՊ-ի զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում անցած տարի կատարյալ ձախողում է արձանագրվել։
Նրա խոսքով՝ հպարտանալու որևէ բան չկա, առաջարկեց բացել և նայել միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հայտարարությունները․
«Այս առումով շատ հետաքրքիր է Freedom House-ը։ Ճիշտ է, հասկանում եմ, որ Freedom House-ից ոմանց մոտ կարող է ալերգիկ քոր սկսվի, բայց շատ հետաքրքիր գնահատական է՝ 3,07։ 3-ը՝ դիկտատուրա է, 07-ով ենք մենք ընդամենը վեր։ Կասեք՝ թվերն ինչ կարևոր են։ 3,07՝ նշանակում է, որ մենք անցումային ժողովրդավարություն ենք»։
Պատգամավորի խոսքով՝ Հայաստանը, որն իրեն հռչակել էր ժողովրդավարության բաստիոն, այսօր անցումային դիկտատուրայի փուլում է գտնվում։
«Ես հասկանում եմ, որ «Freedom House»-ից ոմանց մոտ կարող է ալերգիկ քոր սկսվի, բայց այդ կառույցը Հայաստանին շատ հետաքրիր գնահատական է տվել 3.07: 2.99-ը դիկտատուրա է, այսինքն՝ ընդամենը 0.7 միավորով է Հայաստանը բարձր այդ շեմից: Հիմա կասեն՝ 3.07-ը նշանակում է, որ մենք անցումային ժողովրդավարություն է, բայց եթե թվերը բաղադրիչների բաժանենք, կտեսնենք, որ այդ շեմը հաղթահարել են 4,25-ը, որովհետեւ այդքան միավոր ստացել է քաղաքացիական հասարակությունը:
Եթե 4.25-ը մի քիչ նվազեցնեք, ապա կտեսնեք որ Հայաստանը, որը ոգևորությամբ իրեն հռչակել էր ժողովրդավարության բաստիոն, անցումնային դիկտատուրա է»,- հայտարարեց Արթուր Խարատրյանը։
Հիշեցնելով, որ միջազգային իրավապաշտպան կառույցը հատկապես նշել է ազատ խոսքի իրավունքը՝ Արթուր Խաչատրյանն ասաց. « Դուք քրեականացրեցիք, այսպես կոչված, «ծանր հայհոյանքը», հետո հետ բերեցիք, հիմա դարձյալ քրեականացնում եք՝ տարբեր այլ անուններով։ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վրա ինչ հոդված էլ դրած լինեք, այն խորքի մեջ հայհոյանքի քրեականացում է։ Որպեսզի մյուսներին դաս լինի, Նարեկ Սամսոնյանը բերման է ենթարկվել բռնի ուժ կիրառելով, ինչպես նաև՝ մեր այլ հայրենակիցները»։
Խաչատրյանի նշեց, որ «Freedom House»-ը և ԱՄՆ պետքարտուղարությունը ուշադրություն են դարձրել բռնի ուժ կիրառելու հանգամանքին. «Մարդուն ձերբակալել եք, ձեռնաշղթաները հագցրել եք, նա չի կարող այլևս դիմադրություն ցույց տալ, բայց սադիզմի ոգով տոգորված ժողովրդական ոստիկանները կամ քննիչները մարդկանց ստորացնում են»,- ասաց պատգամավորը։
Նա անդրադարձավ նաև ոստիկակական մեքենայում Սամվել Վարդանյանի հետ տեղի ունեցած հայտնի աղմկահարույց միջադեպին՝ ասելով, որ այն սև խարան է իշխանությունների վրա.
«Ուղեկցող ոստիկանները Զեյթունում դուրս են գալիս, իբրեւ թե զուգարան փողոցում, որը բավական զզվելի է, երեք դիմակավորված անձինք կամ առարկաներ այդ տղայի նկատմամբ ֆիզիկական բռնություն և ստորացում են իրականացնում: Գտե՞լ եք այդ մարդկանց, իհա՛րկե, չեք գտել»,- շեշտեց Խաչատրյանը։