Բաժիններ՝

Սյունիքում 14-ամյա տղան վնասվածքներ է ստացել, ենթադրաբար, ականի պայթյունից. ՆԳՆ

Սյունիքի մարզում 14-ամյա տղան վնասվածքներ է ստացել, ենթադրաբար, ականի պայթյունի հետևանքով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից։

Դեպքը տեղի է ունեցել Սիսիանի մոտակայքում, նա ստացել է կրծքավանդակի, դեմքի և ձախ ձեռքի վնասվածքներ:

Նշվում է, որ նա տեղափոխվել է հիվանդանոց։

Սիսիանի ԲԿ-ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ տղայի վիճակը կայուն է, այժմ վիրահատարանում է։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ տղան դաշտ էր գնացել սինդրիկ հավաքելու։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031