
Դեպարդիեն ձերբակալվել է

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն ապրիլի 29-ին կանչվել է Փարիզի ոստիկանության կոմիսարիատ՝ երկու կանանց կողմից սեռական ոտնձգությունների հետ կապված մեղադրանքների գործով:
Ինչպես տեղեկանում ենք CNN-ից, 75-ամյա դերասանին ձերբակալել են և հարցաքննել։
Մեղադրանքները վերաբերում են Դեպարդիեի կողմից ենթադրյալ ոտնձգություններին Ժան-Պիեռ Մոկիի` 2014 թ. «Մագը և սիամականները» և Ժան Բեկերի՝ 2021 թ. «Կանաչ փեղկերը» ֆիլմերի նկարահանումների ժամանակ։ Առաջին դեպքում մեղադրանքն առաջադրել է ռեժիսորի օգնականը, երկրորդում՝ ֆիլմի ձևավորողը։
Դեպարդյեն չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։
2020 թ. դեկտեմբերից հետաքննվում է նաև Դեպարդիեին առաջադրված մեղադրանքը դերասանուհի Շառլոտ Առնուին բռնաբարելու մեջ։ Ընդհանուր առմամբ, դերասանին սեռական ոտնձգությունների մեջ մեղադրել է 13 կին։
2012 թվականի դեկտեմբերին Դեպարդիեն լքել է Ֆրանսիան և հրաժարվել Ֆրանսիայի քաղաքացիությունից՝ տարեկան 1 միլիոն եվրոյից ավելի եկամտի վրա 75 % հարկ սահմանելու պլանների պատճառով։ 2013 թ. հունվարին դերասանն ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն, իսկ փետրվարին՝ մշտական գրանցում Մորդովիայում։