Ադրբեջանական քարոզչական ալիքներից մեկի տեսանյութում հստակ խոսվում է այն մասին, որ Սահմանադրության փոփոխության պարտադրանքը գալիս է Բաքվից. Տաթևիկ Հայրապետյան

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը.

«Ադրբեջանական քարոզչական ալիքներից մեկի այս տեսանյութում, որտեղ արտացոլվում իրենց պետական քաղաքականությունը, հստակ խոսվում է այն մասին, որ Սահմանադրության փոփոխության պարտադրանքը գալիս է Բաքվից։

Բաքուն ոչ հանիրավի վախենում է, որ իրենց շահերին ծառայող Փաշինյանը վաղը թե ուշ այլևս չի լինի վարչապետ, դրա համար նրանց պետք է, որ Փաշինյանն անի այնպիսի փոփոխություններ ՀՀ մայր օրենքում, որպեսզի հետագայում ՀՀ որևէ ղեկավար չխոսի Արցախի ու Արցախի հայերի մեր իրավունքների մասին։ Ով իմանա, չիմանա, Ադրբեջանը շատ լավ գիտի, որ իրավունքը մեր կողմից է, որ եթե մենք մեր իրավունքներից չհրաժարվենք, ապա Ադրբեջանը չի կարող փոխել իրողություններ Հարավային Կովկասում՝ անգամ զենքի ուժով։ Իսկ Փաշինյանն ընդունել է զենքի ուժով իրողություններ փոխելու Ադրբեջանի քաղաքականությունն ու առաջնորդվում է հենց դրանով՝ մեզ զրկելով իրավունքներից ու դնելով պատերազմական մշտական սպառնալիքի տակ։

Իսկ այն մասին, որ Ադրբեջանը երբեք էլ չի գնա որևէ թղթի ստորագրման, ես խոսել եմ դեռ ամիսներ առաջ՝ հիմնավորելով, թե ինչու»։

Տեսանյութեր

Լրահոս