Կարճ ասած՝ Ոսկեպարը կմնա ձեր պատկերացրած անկլավ. Ոսկեպարի գյուղապետ
Ոսկեպարում ականազերծման աշխատանքներն արդեն գնում են, էսօր էլ երևի ավարտին են հասցնում, այդ հատվածում սահմանագծում, սահմանազատում է տեղի ունենալու։ Մնացած տեղերում, որտեղ վիճելի հատվածներ են, մեզ ասացին, որ դա էլ հետո է լուծում ստանալու, այսինքն՝ այն եռանկյունիները, որոնց մասին մի 10 օր առաջ մեզ ասել էր, մնում են, անկլավը՝ ևս, aysor.am-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում երեկ կառավարությունում տեղի ունեցած հանդիպումից մանրամասներ պատմեց Ոսկեպարի գյուղապետ Իշխան Աղբալյանը։
«Դրանք հետագայում որոշվող հարցեր են, հանրաքվեի արդյունքում պետք է որոշվի, մի բան, որը 90 տոկոսով կախված է լինելու Ադրբեջանից, կցանկանա՞ արդյոք հանրաքվե անի, թե՞ ոչ։ Եթե չէ, արդեն դուք էլ եք հասկանում, թե այդ տարածքների հետագան ինչ կլինի։ Կարճ ասած՝ Ոսկեպարը կմնա ձեր պատկերացրած անկլավ»,-ասաց Աղբալյանը։
Նա նշեց, թե վիճելի տարածքների հարցը լուծվելու է վերջում.
«Սահմանազատում, սահմանագծում լինելու է, վիճելի տարածքների հարցը լուծվելու է վերջում, և ոչ մեկս չի կարող կանխատեսել, այդ հանրաքվեն կլինի՞, թե՞ չի լինի։ Մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք և այդ հանձնաժողովից դուրս ենք գալիս։ Ես իմ բնակիչների հետ խորհրդակցելու եմ և մեր անելիքները կհանրայնացնենք»։