Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ

ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողում ՀՀ ներկայացուցիչ Վահե Գևորգյանը հանդիպել է հանձնաժողովի գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիշյահբանայի հետ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Հանդիպման ընթացքում դեսպան Գևորգյանը հանձնաժողովի գործադիր քարտուղարին է հանձնել իր նշանակման վերաբերյալ հայտագիրը։

Շնորհավորելով դեսպան Գևորգյանին նշանակման կապակցությամբ՝ Արմիդա Սալսիա Ալիշյահբանան կարևորել է Հայաստանի և հանձնաժողովի միջև համագործակցությունը և հանձնաժողովի աշխատանքներում Հայաստանի ներգրավվածությունը։ Դեսպան Գևորգյանը ներկայացրել է Կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացման ուղղությամբ ՀՀ կառավարության ջանքերը՝ այդ համատեքստում ընդգծելով ՄԱԿ-ի և տարածաշրջանային հանձնաժողովների հետ սերտ գործակցության կարևորությունը։

Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների համակողմանի և ներառական զարգացումը։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հանձնաժողովի շրջանակներում բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի, էներգետիկայի և այլ ոլորտներում տարածաշրջանային համագործակցության խորացման հնարավորություններին։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում ապրիլի 22-26-ը Բանգկոկում ընթացող Հանձնաժողովի 80-րդ նստաշրջանի օրակարգային հարցերի վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930