
Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանից 35 հրթիռի արձակման մասին

Իսրայելի Պաշտպանության բանակը հայտնել է, որ երկրի հյուսիսում շուրջ 35 հրթիռի արձակում է արձանագրվել Լիբանանի կողմից։
Այս մասին հայտնել է Իսրայելի զինված ուժերի մամուլի ծառայությունը։
«Իսրայելի հյուսիսում տագնապի ազդանշանները հնչելուց հետո Լիբանանից մոտավորապես 35 արձակում է (հրթիռ) արձանագրվել, որոնք Լիբանանից անցնում էին Իսրայելի հյուսիսում գտնվող Էյն Զեյթիմ շրջան: Տուժածների մասին տեղեկություններ չկան»,- նշել է ծառայությունը՝ հավելելով, որ Իսրայելի պաշտպանության բանակը պատասխան հարվածներ է հասցրել կրակի օջախներին։