Տավուշի սահմանամերձ գյուղերում «ներվ» կա. Կլինեն նոր գործողություններ․ «Փաստինֆո»

Տավուշի սահմանամերձ գյուղերում «ներվ» կա, բնակչությունը բավական վրդովված է: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որն այս օրերին գտնվել է Տավուշում:

Նրա փոխանցմամբ` ապրիլի 20-ի երեկոյան միայն բեռնատարներն ու մարդատար մեքենաները կարողացան անցնել միջպետական ճանապարհով, անգամ հարսանիքի մի ավտոշարասյուն էր կանգնած համբերատար սպասում: «Ասում էին` հարսը մի քանի ժամ է հարսի շորը հագած մեզ է սպասում», – պատմեց Դանիելյանը` կարծիք հայտնելով, որ ճանապարհը ժամանակավորապես է բացվել:

«Փաստինֆո»-ն զրուցել է նաեւ տեղի այլ բնակիչների հետ, որոնք վստահեցրել են, որ միջպետական ճանապարհի բացումն ամենեւին չի նշանակում, որ դադարեցրել են պայքարը. Կլինեն նոր գործողություններ, քանի որ դեմ են ապօրինի, հատվածային սահամանզատմանը:

Ինչպես արդեն հայտնել ենք՝ ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների 8 -րդ հանդիպումը, որի արդյուքում արձանագրություն է ստորագրվել եւ ինչպես ՀՀ վարչապետի աշխատակազմն է պարզնաբանել 2,5 գյուղ անցնում է Ադրբեջանին, մինչդեռ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է 4 գյուղ Հայաստանի կողմից հանձնելու մասին։

Տեսանյութեր

Լրահոս