Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Գազայի հատվածի քաղաքների և բնակավայրերի վրա վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարձակումների զոհ է դարձել առնվազն 37 մարդ, ևս 68-ը տեղափոխվել են հիվանդանոցներ։
Այս տվյալները «Տելեգրամ» ալիքում հրապարակել է անկլավի առողջապահության նախարարությունը:
«Իսրայելական ագրեսիայի 197-րդ օրը զոհերի թիվը 34 հազար 12-ից հասել է 34 հազար 49-ի, իսկ վիրավորներինը՝ 76 հազար 833-ից հասել է 76 հազար 901-ի»,- նշում է գերատեսչությունը։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ անկլավի չորս շրջաններում, որտեղ մարտեր են ընթանում, կան տուժածներ, որոնք դեռևս փլատակներում են։ Քաղաքացիական պաշտպանության ծառայության փրկարարները ուժեղ կրակի պատճառով չեն կարողանում հասնել նրանց: