Բաժիններ՝

«Բավարիա»-ն և «Ռեալ»-ը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում են

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի վերջին մասնակիցները հայտնի են:

Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում` «Բավարիա»-ն սեփական հարկի տակ ընդունելով «Արսենալ»-ին, առավելության հասավ նվազագույն հաշվով: Միակ գնդակը խփեց Կիմիխը: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 2:2 հաշվով: Մյունխենի «Բավարիա»-ն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում է:

Օրվա մյուս խաղում ՉԼ գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ն մրցելով «Ռեալ»-ի հետ` զիջեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով: Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի, հաշվի մեջ փոփոխություն չեղավ նաև լրացուցիչ ժամանակում և «Ռեալ»-ը հաղթեց 11 մետրանոց հարվածաշարում` 4:3 հաշվով: «Արքայական ակումբը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում է:

Կիսաեզրափակիչում կմրցեն` ՊՍԺ-«Բորուսիա», «Բավարիա»-«Ռեալ» զույգերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930