Հայտնաբերվել է սփայս, կոկաին, մարիխուանա
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ստացված օպերատիվ տեղեկությունն իրացրին ապրիլի 6-ին։ Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ժամը 23.40-ին Մաշտոցի պողոտայում ձերբակալվեցին և բաժին տեղափոխվեցին 33 և 29 տարեկան երկու երիտասարդ։
Անձնական խուզարկությամբ 29-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվեցին 4,51 գրամ կոկաին թմրամիջոցի նմանվող փոշենման զանգված և 3 ապակյա սրվակ՝ մարիխուանա թմրամիջոցի յուղի նմանվող զանգվածով։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 29-ամյա երիտասարդի բնակության վայրում՝ Արարատի մարզի Գեղանիստ գյուղի տանը, խուզարկություն է կատարվել։
Հայտնաբերվել են 190 գրամ մարիխուանայի նմանվող զանգված, շուրջ 4,1 գրամ սփայս տեսակի թմրամիջոցի նմանվող, շուրջ 2,2գրամ կոկաինի նմանվող զանգվածներ, 1 ԼՍԴ տեսակի թմրամիջոցի հաբ, մարիխուանայի յուղի նմանվող զանգվածով 5 սրվակ, հալյուցինոգեն սնկի նմանվող 170 սունկ և 1 ապակյա գլանակ և կանեփի սերմերով լցված 19 տուփ։
29-ամյա երիտասարդը կալանավորվել է։
Կատարվում է նախաքննություն: