
Սարգիս Ս.-ն կալանավորվել է

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողների համատեղ անցկացրած բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 8-ին Իջևանի բաժին է ներկայացել 40-ամյա Սարգիս Ս.-ն:
Նա փետրվարի 21-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ (Ֆիզիկական ներգործությունը) և 297-րդ (Խուլիգանությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: