Կորեայի Հանրապետության գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում. Yonhap
Առաջատար ընդդիմադիր կուսակցությունը՝ «Տոբուրո» դեմոկրատական կուսակցությունը, մեծամասնություն է ապահովել Կորեայի Հանրապետության խորհրդարանում՝ 254 միամանդատ ընտրատարածքների քվեարկության արդյունքներով։
Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները։
Գործակալության տվյալներով՝ արձանագրությունների 99,7%-ի մշակման արդյունքներով «Տոբուրո» դեմոկրատական կուսակցությունը հաղթել է 161 ընտրատարածքներում: Նախագահի «Քաղաքացիական ուժ» կուսակցությունը, որը հանդես է գալիս որպես «Տոբուրո»-ի հիմնական մրցակից, կստանա 90 մանդատ։
«Նոր ապագա», «Նոր բարեփոխումներ» և «Առաջադիմական» կուսակցությունները կստանան 1-ական մանդատ։
Ազգային ժողովի 300 մանդատներից 254-ը որոշում են միամանդատ ընտրատարածքները։ Մնացած 46 մանդատները բաշխվում են կուսակցությունների ցուցակների քվեարկության արդյունքներով։ «Տոբուրոյի» և «Քաղաքացիական ուժի» փոխարեն այդ քվեարկությանը մասնակցել են նրանց «արբանյակային կուսակցությունները»։ Ըստ MBC հեռուստաալիքի գնահատումների՝ քվեաթերթիկների 95%-ի մշակման արդյունքներով «Տոբուրո» Դեմոկրատական միությունը ստանում է 13 տեղ, իսկ «Քաղաքացիական ապագան»՝ 19 մանդատ։ Նորաստեղծ «Վերածնենք Կորեան» կուսակցությունը ստանում է 12 տեղ։ Մնացած 2 տեղերը մնացել են Նոր բարեփոխումների կուսակցությանը: