Բաժիններ՝

Երևանում շինարարական աշխատանքներ կատարելիս 28–ամյա երիտասարդը էլեկտրահարվել է ու մահացել

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Երևանի Տիչինայի փողոցի տներից մեկում շինարարական աշխատանքներ կատարելիս 28–ամյա երիտասարդը էլեկտրահարվել է ու մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Նշվում է, որ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժինն այսօր` ժամը 11:20-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության կենտրոնից ահազանգ է ստացել, որ շտապօգնության ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Տիչինայի փողոցի թիվ 151 հասցե, որտեղ տղամարդու դի է եղել:

«Հրշեջ-փրկարարները մահացածի մարմինը հայտնաբերել են երկհարկանի կիսակառույց շինության առաջին հարկում: Նախնական տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել շինության տանիքին, երբ նշված վայրում աշխատանքներ կատարող տղամարդը տանիքին հոսանքահարվել է, ինչից հետո քաղաքացիները նրան իջեցրել են տանիքից, իսկ բժիշկներն արձանագրել են նրա մահը»,–գրում է կայքը:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Թադևոս Թաթոսյանն էր:

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս