
Թուրքիայում Իսրայելի համար լրտեսություն անելու կասկածանքով ձերբակալվել է 8 մարդ

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան հրապարակում է արել, որտեղ նշվում է, որ իրականացվել է «Խլուրդ-3» (Köstebek-3) օպերացիան, որի ժամանակ ձերբակալվել է 8 անձ։
Նշվում է, որ ձերբակալված անձինք Իսրայելի հետախուզությանը փոխանցել են տեղեկություններ ու փաստաթղթեր Թուրքիայում բնակվող անձանց և գործող կազմակերպությունների վերաբերյալ։
Հրապարակման մեջ Յերլիքայան մասնավորապես նշել է. «Երբեք թույլ չենք տա իրականացնել լրտեսական գործողություններ մեր երկրի սահմաններից ներս, որոնք ուղղված են մեր ազգային միասնության և համերաշխության դեմ»։