Բաժիններ՝

Հայաստանը ՀԲ-ից 92,3 մլն եվրո վարկ կվերցնի բյուջետային դեֆիցիտի ֆինանսավորման համար

ՀՀ կառավարությունը հաստատել է Համաշխարհային բանկից 92,3 մլն եվրո վարկի և 16 մլն եվրո դրամաշնորհի ստացման հայտը: Այս որոշումն ընդունվել է այսօրվա ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

Վարկը տրամադրվել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՀԲ-ի ստորաբաժանում, որը շուկայականից ցածր պայմաններով վարկեր է տրամադրում) միջոցով:

Միջոցները կուղղվեն 2024 թ. բյուջեի դեֆիցիտի մարմանը, սակայն, ի տարբերություն այս տեսակի նախորդ վարկերի, այս վարկի տրամադրումը որոշակի պայմաններով է լինելու։

Ըստ այդմ` ՀՀ կառավարությունը պարտավորվում է կատարելագործել կլիմայի փոփոխության և կոռուպցիայի դեմ պայքարի օրենսդրությունը:

Նշենք, որ 2024 թ. բյուջեի դեֆիցիտը նախատեսված է 482,9 մլրդ դրամի չափով, որը զգալիորեն ավելին է, քան 2023 թ.` 245,3 մլրդ դրամ. այս գումարն ուղղվել էր ԼՂ–ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերի իրականացման, ինչպես նաև ենթակառուցվածքների, դպրոցների և մանկապարտեզների կառուցման խոշոր նախագծերի շարունակման համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս