
2024թ. Թուրքիայում ավելի քան 32 տոկոս գնաճ է կանխատեսվում

Ամերիկյան ամենահայտնի ներդրումային բանկերից մեկը հանդիսացող «Goldman Sachs» բանկը վերլուծել է Թուրքիայի կենտրոնական բանկի որոշումը 500 բազիսային կետով տոկոսադրույքի բարձրացման վերաբերյալ:
Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նման քայլը մեկնաբանվել է որպես մեկանգամյա քայլ ինֆլյացիայի (գնաճ) բարձրացման և դրամական արժույթի արժեզրկման կանխատեսումների ուղղությամբ:
«Մենք կանխատեսում ենք, որ տարեկան ինֆլյացիան տարվա 2-րդ կեսին, կտրուկ անկում ապրելով, տարեվերջին կնահանջի մինչև 33 տոկոսի և տարվա 3-րդ քառորդից ի վեր Թուրքիայի կենտրոնական բանկի ֆինանսական քաղաքականության հանդարտմամբ 2024-ի վերջին այն կհասնի 32.5 տոկոսի»,-ասվել է վերլուծության մեջ: