
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո

ԵՄ անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ ԵՄ-ի աջակցությունը Հայաստանին, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը։
Նիստի ավարտին ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին փոխանցել է, որ արտգործնախարարները նիստին վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին՝ հիշեցնելով նոյեմբերին կայացած նիստի արդյունքներով հայտարարված բոլոր տարրերը, ինչպես նաեւ աջակցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների նոր օրակարգի աշխատանքներին, հայ-ադրբեջանական հարաբերությունների հետագա կարգավորմանը։
ԵՄ արտգործնախարարները քննարկել են նաեւ Ուկրաինայում եւ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։
ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ