
ԵՄ երկրները պետք է նպատակ ունենան կրկնապատկելու զենք-զինամթերքի պատվերները․ Միշել

Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է կրկնապատկեն զենք-զինամթերքի պատվերները։ Այս մասին Միշելը գրել է Euractiv պորտալի համար հոդվածում։
Ըստ Եվրախորհրդի ղեկավարի՝ տասնամյակներ շարունակ Եվրոպան բավականաչափ ներդրումներ չի կատարել իր անվտանգության և պաշտպանության համար և քանի որ այժմ բախվում է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր իր անվտանգության ամենամեծ մարտահրավերին, պետք է զարգացնի պաշտպանական պատրաստվածությունը։
«Մենք պետք է նպատակ ունենանք կրկնապատկելու այն, ինչ գնում ենք եվրոպական արդյունաբերությունից մինչև 2030 թվականը: Սա մեր ընկերություններին ավելի շատ կանխատեսելիություն կտա: Բազմամյա պայմանագրերը նրանց նաև կխրախուսեն ընդլայնելու իրենց արտադրական հզրությունները», – գրել է Միշելը: