Լեւոն Քոչարյանը կուսակցություն կբացի՞. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկրորդ նախագահի որդուն՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լեւոն Քոչարյանին, երեկ հարցրինք՝ ճի՞շտ են արդյոք լուրերը, թե մտադիր եք կուսակցություն բացել, որը կղեկավարեք ինքներդ։ Քոչարյանը, որ շտապում էր, լակոնիկ պատասխանեց․ «Ճիշտ չեն»։

Իսկ ի՞նչ եք պատրաստվում անել հաջորդ ընտրությունների ժամանակ՝ արդյո՞ք Դաշնակցության հետ եք մասնակցելու, հատկապես որ վերջին ամիսներին հենց ՀՅԴ-ականների հետ եք մարզային այցելություններ իրականացնում, իսկ առանձին կուսակցություն չունեք։

«Չկան կուսակցություն բացելու մտադրություններ, իսկ հիմա զբաղված եմ, շտապում եմ քննարկման»,- ասաց Քոչարյանը եւ հեռացավ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031