Բաժիններ՝

ՍՈ՛ՒՏ Է. Սիրված դերասան Հրանտ Թոխատյանն ապաքինվում է

Արդեն քանի օր է՝ ֆեյսբուքյան, TikTok-յան կեղծ էջեր և կեղծ օգտատերեր կեղծ, ստահոդ լուրեր են տարածում սիրված դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի մահվան մասին: Միանգամից ասենք՝ ՍՈ՛ՒՏ Է:

Հրանտ Թոխատյանն, այո, այս պահին բուժվում է արտասահմանցի լավագույն բժիշկների մոտ, նա ապաքինվում է և լավ է:

Այս մասին 168.am-ի հետ զրույցում հաստատեց նաև նրա ավագ որդին`Արամ Թոխատյանը:

Կարդացեք նաև

Դադարեցրե՛ք լայքեր և կեղծ դիտումներ կորզել՝ կեղծ, հորինված տեղեկություններ տարածելով:

Հարգելի ընթերցողնե՛ր, ձեր առողջությունից ելնելով՝ խորհուրդ ենք տալիս հրաժարվել հետևել նման կեղծ ֆեյսբուքյան, յութուբյան և TikTok-յան էջերին:

Տեսանյութեր

Լրահոս