Մենք ունենք երկիրը պաշտպանելու պատրաստ, վճռական ժողովուրդ․ Ավետիք Չալաբյան

Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Միջազգային սոցիոլոգիական «ԳԵԼԼԱՓ» գործակալությունը աշխարհի մի շարք երկրներում ընդարձակ հարցում է անցկացրել, որտեղ ի թիվս այլ հարցերի, հարց է տրվել մասնակիցներին, թե արդյոք նրանք պատրաստ են զենքով պաշտպանել հայրենիքը պատերազմի դեպքում (տես ստորև):

Հայաստանում մասնակիցների 96%-ը դրական պատասխան են տվել, որը բոլոր երկրների մեջ բացարձակ ամենաբարձր արդյունքն է! Այն շահեկանորեն տարբերվում է Ադրբեջանից (88%) և Վրաստանից (83%), և վիթխարի կոնտրաստ է «խաղաղասեր» Ճապոնիայից (9%) կամ Իտալիայից (14%), որտեղ ժողովուրդի մեծ մասը տառացիորեն պատրաստ չի պաշտպանել սեփական հայրենիքը:

Սա մեր ապագա հաղթանակների կարևորագույն գրավականն է: Մենք ունենք երկիրը պաշտպանելու պատրաստ, վճռական ժողովուրդ: Մեզ պետք է կամք ու առաջնորդություն՝ վերականգնելու մեր ժողովրդի հավատը սեփական ուժերի նկատմամբ, այսօր պաշտպանելու մեր երկիրը, իսկ վաղն արդեն վերականգնելու մեզնից խլվածը ու մեր հիմնարար մարդկային իրավունքները: Ով հակառակն է մտածում, չի վստահում մեր ժողովրդին, և նրան առաջնորդելու իրավունք չունի»:

Տեսանյութեր

Լրահոս