Բաժիններ՝

Միջերկրական ծովում նավի շարժիչի խափանվելու հետևանքով 60 միգրանտ է զոհվել

Առնվազն 60 միգրանտ է մահացել Միջերկրական ծովում ռետինե նավի շարժիչի խափանվելու հետևանքով: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով փրկվածներին:

25 հոգու փրկել է Ocean Viking նավը, որը շահագործվում է SOS Méditerranée մարդասիրական խմբի կողմից:

Փրկվածները պատմել են, որ 7 օր առաջ ճանապարհ են ընկել Լիբիայի ափին գտնվող Զավիա քաղաքից:

Երեք օր անց նավի շարժիչը խափանվել է, ինչի հետևանքով մարդիկ մնացել են առանց սննդի ու ջրի:

Փրկվածները պատմել են, որ զոհերի թվում է առնվազն 1 երեխա:

Փրկվածները բոլորը բժշկական օգնություն են ստանում: Նրանցից երկուսը, ովքեր եղել են ծայրահեղ ծանր վիճակում, ուղղաթիռով տեղափոխվել են Սիցիլիա՝ հետագա բուժման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս