Ժողովուրդ, ինքն իրեն վառելու է, գնա, մեր խնդիրն է՝ Հայաստանը չկորցնենք և Արցախը հետ բերենք. Հրանտ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր Ազատության հրապարակում «Միասին» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ հրապարակում այս անգամ ավելի շատ են մարդիկ, քան նախորդ հանրահավաքի ժամանակ, հույս հայտնելով, որ հաջորդին ավելի շատ մարդ կլինի։
«Մենք չեն կարող անընդհատ նստել ու իշխանությունից ակնկալել արգումենտացիա, մենք մեր ուժով սա պետք է փոխենք։
Մեր այցերը մարզեր շարունակելու ենք, այս ամենը մի օր ի մի ենք բերելու Երևանում մի վճռական հանրահավաքով, մենք դա անելու ենք»,- նշեց Հրանտ Բագրատյանը։
Դիմելով հանրությանը՝ նա շեշտեց, որ հենց նրանցից շատ բան է կախված։
«Ցույց տվեք Փաշինյանին, որ դուք ուժ եք, եկեք մեր խղճի առաջ մեղա գանք ու ստիպենք, որ մեզ չի կարելի խաբել։ Մի խաբիր մեզ։ Մշտապես մի բան է ասում, որոնում է մի տեսություն, որտեղ իր ֆիգուրան երևա։ Ժողովուրդ՝ ինքն իրեն վառելու է՝ գնա, մեր խնդիրն է, որ Հայաստանը չկորցնենք ու սկսենք աշխատանքն Արցախը վերադարձնելու ուղղությամբ, Արցախը պետք է վերադարձնենք»,- եզրափակեց Հրանտ Բագրատյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում