
Լևոն Ա.-ն ներկայացավ ոստիկանություն

ՆԳՆ ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 11-ին Գուգարք բնակավայրի 12-րդ փողոցում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 30-ամյա Լևոն Ա.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Հայտնաբերման մասին հայտնվել է Լոռու մարզի դատախազությանը: