Մեծ Բրիտանիան կաջակցի Հայաստանին Ռուսաստանի պատասխան սպառնալիքների դեպքում․ Զինված ուժերի նախարար

Մեծ Բրիտանիայի զինված ուժերի նախարար Ջեյմս Հիփին պատասխանել է բրիտանացի խորհրդարանականների այն հարցին, թե «ինչպես է նա գնահատում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի դուրս գալուց Միացյալ Թագավորության պաշտպանական արդյունաբերության հնարավոր օգուտները:

Իր պատասխանում Հիփին հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան ճանաչում է այդ որոշումը որպես Հայաստանի ինքնիշխան իրավունք և «կաշխատի եվրաատլանտյան դաշնակիցների հետ՝ աջակցելու Հայաստանին Ռուսաստանի պատասխան սպառնալիքների դեպքում»:

Միաժամանակ նա նշել է, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության «սառեցումը» դեռ կազմակերպությունից պաշտոնական ելք չի նշանակում։

«Մեծ Բրիտանիան ստորագրել է ԵԱՀԿ զենքի մատակարարումների էմբարգոն, և, հետևաբար, Միացյալ Թագավորության պաշտպանական արդյունաբերության համար ցանկացած օգուտ պետք է իրականացվի եղած սահմանափակումների շրջանակում: Մենք կշարունակենք սերտորեն համագործակցել Հայաստանի հետ՝ ավելի սերտ համագործակցության հնարավորությունները բացահայտելու համար»,- ընդգծել է նա բրիտանական խորհրդարանին ուղղված իր պատասխանում։

Տեսանյութեր

Լրահոս