Ուկրաինան պետք է «քաջություն ունենա սպիտակ դրոշը բարձրացնելու և բանակցելու». Հռոմի պապ
Հռոմի Ֆրանցիսկոս պապն ասել է, որ ուկրաինական հակամարտությունում պարտվող կողմը պետք է համարձակություն գտնի ընդունելու դա և համաձայնվի բանակցել։
Նա Ուկրաինային անվանել է պարտվող կողմ։
Այս մասին Հռոմի պապն ասել է շվեյցարական RSI հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում, որը կթողարկվի մարտի 20-ին, հայտնում է Reuters-ը։
Նրա խոսքով, այսօր բանակցությունները կարելի է վարել միջազգային ուժերի օգնությամբ։ Այժմ ուկրաինական հակամարտության մեջ շատ են նրանք, ովքեր ցանկանում են հանդես գալ որպես միջնորդ, մասնավորապես Թուրքիան։
«Մի ամաչեք բանակցել, քանի դեռ իրավիճակը շատ չիվատացել», – հավելել է Պապը: