
Հայ շախմատիստները միջազգային մրցաշարում նվաճել են 2-րդ և 3-րդ հորիզոնականները

Իրանի Բիրջանդ քաղաքում «8th Khavaran International» մրցաշարի շրջանակներում անցկացվեց կայծակնային շախմատի մրցաշար:
Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Մրցաշարում 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը, ով 11 հնարավորից վաստակեց 9 միավոր:
ՖԻԴԵ-ի վարպետ Էդգար Հայրապետյանը 8.5 միավորով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: