«Փախչելու են. ռուսներին «Զվարթնոցից» հանում են, որ կարողանան թռնել». Բագրատյան

«Մի երկիր կա, որն ասում է՝ քիչ թե շատ կարող եմ կռվել. Ռուսաստանն է, բայց իշխանությունը դժգոհ է։ Ռուսաստանը չի գնացել Ադրբեջանին սպանելու, դրա համար դժգոհ են»,- Գյումրիում այսօր «Միասին» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Նրա բնորոշմամբ՝ իշխանությունները դժգոհ են ոչ թե նրանից, որ Ռուսաստանին դարձնում են թշնամի, այլ իրենց կաշվի համար են դժգոհ։ Դրան զուգահեռ՝ ուզում են Գյումրիից 102 ռազմաբազան հանեն, հանում են՝ տեղն ի՞նչ դնեն։

«Երբ այսպիսի բաներ ենք ասում, ասում են՝ ռուսամոլ ես, բա ի՞նչ, թրքամո՞լ լինենք։ Ի՞նչ է նշանակում՝ ռուսամոլ ես։

«Միասին» շարժումը չի ասում՝ թշնամացիր Ամերիկայի կամ Ֆրանսիայի հետ, այլ ասում է՝ այն, ինչ պայմանագիր ստորագրել ես Ռուսաստանի հետ՝ ռազմաքաղաքական, բարի եղիր՝ կատարիր։ Ռուսներին ինչո՞ւ ես գցում, խաբում, բերում ես Ղարաբաղ, հետո ասում՝ Արցախն Ադրբեջան է, ռուսներն էլ ասում են՝ որ զանգի, էլ դրա զանգերին մի պատասխանիր։ Չի կարողանում Պուտինին զանգի, եթե չի կարողանում զանգի, պիտի լոլոներ պատմի, չէ՞»,- հավելեց Հրանտ Բագրատյանը։

Կարդացեք նաև

Նա նաև հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Ադրբեջանը Հայաստանից 31 գյուղ է վերցրել՝ ասելով. «Այսինքն՝ ստացվում է, որ 16000 քկմ հող է օկուպացրել Ադրբեջանը»։

«Այսպես թշնամին Գյումրի էլ կգա, Երևանն էլ, ինչո՞ւ տեղներիցդ չեք շարժվում, ինչի՞ վրա եք հույսներդ դրել։

Ի՞նչ եք խոսում, թե նախկիններն են գալիս, նախկինները, էս ինչ ծամոն է ձեր բերանը։ Խայտառակ ձևով այս տարի իրենք գնալու են իշխանությունից, «Զվարթնոցի» սահմանապահներին հանում են, որ իրենց թողնեն՝ գնան, թռնելու խնդիր չունենան, ես դրանում վստահ եմ»,- շեշտեց Հրանտ Բագրատյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս