
Քրեակատարողական ծառայությունը Մարտի 8-ի առթիվ շնորհավորել է ազատազրկված կանանց

Կանանց միջազգային օրվա առթիվ Քրեակատարողական ծառայությունը, Ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի գլխավորությամբ, շնորհավորում է բոլոր հայ կանանց, մայրերին, քույրերին, ինչպես նաև այս պահին անազատության մեջ գտնվող կանանց։
Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մամուլի բաժնից:
Տոնի կապակցությամբ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության փոխգնդապետ Հեղինե Մարտիրոսյանը Քրեակատարողական ծառայության պետի անունից շնորհավորել է ազատազրկված կանանց և ծաղիկներ նվիրել` մաղթելով նրանց աննկուն կամք, քաջառողջություն, ինչպես նաև շուտափույթ ազատում, որտեղ կլինեն գնահատված և շրջապատված հարազատների անսպառ ուշադրությամբ ու հոգատարությամբ։