
Մոսկվայում վերանորոգվել են կանանց անուններով կոչվող փողոցների տները

Մոսկվայի կապիտալ վերանորոգման ծրագրի շրջանակում վերանորոգվել են ականավոր կանանց անուններով կոչվող փողոցների 3 տուն: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վերանորոգված շինությունները գտնվում են Լյուսինովսկայա, Ֆոմիչևա և Կլարա Ցետկինի փողոցներում:
Տների ճակատային հատվածները մաքրվել, լվացվել են, վերականգնվել են վնասված հատվածները և կատարվել է հիդրոֆոբիզացիա՝ տեղումների ազդեցությունից պաշտպանվելու համար: Այլ աշխատանքներ ևս կատարվել են: