
Մահացել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախին նախագահ Աղվան Պետրոսյանը

Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) մարտի 1-ին մահվան հանգամանքի հիմքով 2024 թվականի փետրվարի 21-ից դադարեցրել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աղվան Ալբերտի Պետրոսյանի լիազորությունները:
Աղվան Պետրոսյանը ծնվել է 1972 թ. Երևան քաղաքում։ 1995 թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1993 -1999 թթ. աշխատել է Երևանի Շենգավիթի ժողդատարանի գրասենյակում՝ որպես գործավար։
1999 – 2003 թթ. աշխատել է Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական։
2003 թ. աշխատել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։
2008 – 2018 թթ. զբաղեցրել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը: