Բաժիններ՝

Երևանում 6 մեքենաներ են բախվել. կա վիրավոր․«Mercedes G»-ն վարել է ԱԺ պատգամավորներից մեկի մերձավորը

Փետրվարի 29, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի հարևանությամբ բախվել են «Mercedes G», «Mercedes C», «Mercedes E», «Toyota Camry», «Hyundai Elantra» և «Renault Logan» մանկիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով ճանապարհը մասամբ դարձել է դժվարանցանելի։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վթարի մեղավորը եղել է «Mercedes»-ներից մեկի վարորդը, իսկ «Mercedes G»-ն վարել է Ազգային ժողովի պատգամավորներից մեկի մերձավորը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031