Մեզ անհանգստացնում է օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայությունը. ՔՊ-ական պատգամավոր

ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը պատասխանելով հարցին, թե իրենց անհանգստացնո՞ւմ է այն հանգամանքը, որ այսօր «Զվարթնոց» օդանավակայանում գտնվում են ռուս սահմանապահներ, ասաց.

«Այո, այդ հարցը մեզ անհանգստացնում է, ինչպես մեր շատ հայրենակիցների։ Այդ հարցը մեր քաղաքական թիմի օրակարգում է, քննարկումներ են տեղի ունենում։ Երբ քննարկումների արդյունքում լինեն որոշումներ, այդ որոշումների մասին ևս բոլորս կիմանանք»։

Ճշտող հարցին՝ ինչ է քննարկվում, իշխանական պատգամավորը գերադասեց քննարկումների մանրամասնությունների մեջ չմտնել, պարզապես կրկնեց նախորդ միտքը.

«Կարձանագրեմ, որ հանրության շրջանում եղող անհանգստությունները կան նաև մեր քաղաքական թիմում, և հարցն այդ կոնտեքստում է քննարկվում։
Կարծում եմ՝ մեր հանրության անհանգստությունները չեն վերաբերում նրան, որ սահմանապահների թիվը փոքր է, այլ վերաբերում է նրան, որ սահմանապահները թիվ ունեն։ Այս կոնտեքստում են քննարկումները»,- եզրափակեց Արթուր Հովհաննիսյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս