Մհեր Գրիգորյանը մանրամասներ հրապարակեց Ադրբեջանի հետ բանակցություններից

Այսօր խորհրդարանում ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից հետաքրքրվեց, թե Ադրբեջանի հետ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները ո՞ր փուլում են գտնվում և ճանապարհային ի՞նչ քարտեզ կա։

Պատասխանելով հարցին, Մհեր Գրիգորյանն ասաց, որ առաջին փուլում քննարկել ու հաստատել են աշխարհակարգը, որով ըստ էության նկարագրել են շփումների ու կազմակերպման ձևը։

«Այս փուլում մենք քննարկում ենք համատեղ գործունեության կարգը, որը շատ ավելի շատ մեթոդական նկարագրություն է պարունակելու, երբ այդ աշխատանքներն ավարտին հասցնենք, երկու երկիրն էլ տվյալ փաստաթղթի նախագիծը կդնի ներպետական  շրջանառության մեջ։ Կախված բովանդակությունից, թե ինչ կնկարագրվի, ինչ կոնսենսուսի կգանք, ըստ այդմ էլ այդ փաստաթուղթը կշրջանառվի ամենայն հավանականությամբ՝ որպես օրենքի նախագիծ»,- նշեց Մհեր Գրիգորյանը։

Փոխվարչապետի կարծիքով՝ եթե սկզբունքային դիրքորոշումների շրջանակներում մնան, և փաստաթուղթը բխի Ալմա Աթայի հռչակագրից, ապա 2-3 ամսվա ընթացքում կարող են ունենալ կանոնակարգի նախագիծ, որը կշարունակի աշխատանքի մեթոդաբանությունը։

Կարդացեք նաև

«Մեթոդաբանությունը հաստատելուց հետո, ինչ խոսք, շատ ժամանակ կպահանջի բուն գործընթացը՝ դեմարկացիայի ու դելիմիտացիայի։ Բայց այնուամենայնիվ, հասկանալի կլինի, թե ինչով ենք զբաղված»,- շեշտեց Մհեր Գրիգորյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս