Բաժիններ՝

ԱՄՆ օգնությունը կենսական է Ուկրաինայի համար․ Վաշինգտոնը կդադարի լինել Կիևի գործընկերը, եթե նա օգնության փաթեթ չտրամադրի․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Վաշինգտոնը կդադարի լինել Կիևի ռազմավարական գործընկերը, եթե նա օգնության փաթեթ չտրամադրի։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նա ԱՄՆ օգնությունը կենսական է համարել Ուկրաինայի համար՝ ընդգծելով, որ այլընտրանք չկա։

«Մենք մեծ հույս ունենք Կոնգրեսի դրական որոշման վրա, այս փաթեթը մեզ համար կենսական նշանակություն ունի:

Մենք այսօր այլընտրանք չենք դիտարկում, քանի որ մենք հույս ունենք ԱՄՆ-ի վրա՝ որպես մեր ռազմավարական գործընկեր, որ նրանք կմնան ռազմավարական գործընկեր։

Եթե մենք խոսում ենք այլընտրանքի մասին, դա նշանակում է, որ սա մեր ռազմավարական գործընկերը չէ։

Ահա թե ինչու ես նման այլընտրանք չեմ համարում»,- ասել է Զելենսկին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829