Բաժիններ՝

Գինեսի գիրքը հրաժարվել է գրանցել լուցկու հատիկներից պատրաստված ամենաբարձր «Էյֆելյան աշտարակի» կնկնօրինակը

47-ամյա ֆրանսիացի Ռիշար Պլաուդը 8 տարի շարունակ 706.900 լուցկու հատիկներից 7 մետր բարձրությամբ Էյֆելյան աշտարակի կրկնօրինակն է ստեղծել, սակայն Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները հրաժարվել են այն գրանցել՝  պատաճաբանելով, թե ֆրանսիացին «սխալ» լուցկու հատիկներ է օգտագործել:

«Դա հիասթափեցնող է, անհասկանալի և ոչ այնքան ազնիվ խաղ»,- ասել է ֆրանսիացին։

Ռիշար Պլաուդը սկսել է բարդ մոդելի վրա աշխատել 2015 թվականին և վերջին 8 տարվա ընթացքում մոտ 4200 ժամ է տրամադրել այս գործին՝ սոսնձելով 706.900 լուցկու հատիկ:

Պլաուդի Էյֆելյան աշտարակը տեսանելիորեն ավելի բարձր է, քան ներկայիս Գինեսի ռեկորդակիր աշխարհի ամենամեծ լուցկու հատիկներով Էյֆելյան աշտարակը, որը 6,53 մետր բարձրությամբ է. այն կառուցել է լիբանանցի Թուֆիկ Դահերի կողմից 2009 թվականին:

Տարբերությունն այն է, որ Պլաուդն օգտագործել է դյուրավառ գլխիկները հեռացված լուցկու հատիկներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս