Երբ Աշոտյանի կալանքը պետք է երկարացվեր, նիստը չհետաձգվեց մեղադրյալի բացակայության պատճառով. Մելիքյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ընդդիմադիր գործիչ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործով դատական հերթական նիստը հետաձգվեց. նիստին ներկա չէր մեղադրյալներից մեկը:
168.am-ի դիտարկմանը, թե մինչև ո՞ւր կհասնեն այս դատավարությունները նման ձգձգումներով, չէ՞ որ այդ ընթացքում Արմեն Աշոտյանը շարունակում է կալանքի տակ մնալ, Արմեն Աշոտյանի պաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանն արձագանքեց. «Այսօրվա դատական նիստը հետաձգվեց օբյեկտիվ պատճառով: Բայց այստեղ մի հետաքրքիր դիտարկում՝ նույն մեղադրյալը բացակայել էր նաև առաջին դատական նիստին, բայց այդ ժամանակ դատարանը նիստը շարունակեց, որովհետև պետք է որոշեր Աշոտյանի կալանքի հարցը»:
Մանրամասները՝ տեսանյութում