Բաժիններ՝

ԵՄ-ն մտադիր է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթն ընդունել փետրվարի 24-ին

Եվրամիությունը պլանավորում է հակառուսական պատժամիջոցների 13-րդ փաթեթն ընդունել փետրվարի 24-ին։ Դա հաստատել է ԵՄ խորհրդում նախագահող Բելգիայի արտգործնախարար Հաջա Լաբիբը։

«Մենք մտադիր ենք պատժամիջոցների 13-րդ փաթեթն ընդունել խորհրդանշական օրը՝ փետրվարի 24-ին», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Հենց 2022 թ․ փետրվարի 24-ին է Ռուսաստանը ռազմական գործողություններ սկսել Ուկրաինայում։ Այս ընթացքում Եվրամիությունը Մոսկվայի դեմ ընդունել է պատժամիջոցների 12 փաթեթ, որոնք թիրախավորում են Ռուսաստանի ֆինանսական, տնտեսական, էներգետիկ ոլորտները։

Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով եվրոպական աղբյուրների, հաղորդել էր, որ պատժամիջոցների 13-րդ փաթեթը ներմուծման նոր սահմանափակումներ չի ենթադրում։ Ըստ գործակալության աղբյուրների՝ պատժամիջոցներ կսահմանվեն ֆիզիկական և իրավաբանական անձանց հանդեպ, որոնց ցանկում, սակայն, «խոշոր անուններ» չկան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ոչնչացրեց» Գազայի հատվածում դեռևս պահվող պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը՝ Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա Իսրայելի հարձակումից հետո, հինգշաբթի ՄԱԿ-ում ելույթ ունենալուց առաջ հայտարարել է Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին։ «Հարձակման առավոտյան ես հանդիպեցի պատանդներից մեկի ընտանիքի հետ, – չորեքշաբթի երեկոյան CNN-ին տված հարցազրույցում ասել է Շեյխ Մոհամմեդը։ -Պատանդների հարազատներն ապավինում են այս (հրադադարի) միջնորդության վրա։ Նրանք դրա հետ այլևս հույսեր չեն կապում»։ «Կարծում եմ, որ (երեքշաբթի) Նեթանյահուի քայլը պարզապես ոչնչացրեց այդ պատանդների բոլոր հույսերը»,- հավելել է շեյխը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ավելի վաղ «խոր մտահոգություն» էր հայտնել հարվածի առնչությամբ՝ առանց Իսրայելին հիշատակելու, և ընդգծել էր իրավիճակի «սրացումը թուլացնելու» կարևորությունը։ Նա միաժամանակ համերաշխություն էր հայտնել Կատարին և նշել այն «կենսական դերը», որը երկիրը խաղացել է վերջին տարիներին խաղաղության միջնորդական ջանքերում։ Նեթանյահուի Դոհային հասցված հшրվածը ոչնչացրեց պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը. Կատարի վարչապետ