Վերջին տարիների դրամի արժևորումը բացասաբար է ազդել հանքարդյունաբերության վրա. Վարդան Ջհանյան

ԶՊՄԿ տնօրենի առաջին տեղակալ, «Հանքագործների և մետալուրգների միության» նախագահ Վարդան Ջհանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արձանագրեց՝ հանքարդյունաբերության ոլորտում կա նահանջ:

«Հայաստանի տնտեսական զարգացման միտումները՝ խոշոր հարկ վճարողների տնտեսական բաշխվածության համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ Վարդան Ջհանյանն այս առնչությամբ մասնավորապես նշեց. «Հանքարդյունահանող ոլորտը հիմնականում արտահանող ոլորտ է, այդ պատճառով դրամի փոխարժեքը մեծ ազդեցություն ունի ոլորտի վրա։ Վերջին մի քանի տարում տեսնում ենք դրամի փոխարժեքի ամրապնդում, որը մեծ բացասական ազդեցություն ունի մեր ոլորտի համար,- նկատեց նա, ապա անդրադառնալով առկա տնտեսական աճերին՝ նկատեց,- Ցանկալի կլիներ, որ այդ տնտեսական աճն ունենար որակական ավելի երկարաժամկետ հիմքեր, ինչը, ցավոք, չենք տեսնում, և մեր տնտեսական աճը կարող է կարճաժամկետ լինել, եթե արտաքին իրավիճակը փոխվի»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս