
«Արարատ-Արմենիային» է միացել արգենտինացի հարձակվող Ալեքսիս Ռոդրիգեսը

Կիպրոսյան հավաքի ընթացքում «Արարատ-Արմենիային» է միացել 27-ամյա արգենտինացի հարձակվող Ալեքսիս Ռոդրիգեսը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Ալեքսիս Ռոդրիգեսը կարիերան սկսել է արգենտինական «Նյուելլս Օլդ Բոյզ» ակումբում, հանդես է եկել նաեւ պերուական «Դեպորտիվո Մունիսիպալում» և էկվադորյան «Դելֆինում»:
Ռոդրիգեսը ֆուտբոլային հանրահայտ ընտանիքից է. նրա հայրը` Ռուբենը, «Նյուելլս Օլդ Բոյզի» Մ-20 թիմի մարզիչն է, եղբայրը` Դենիսը, իր կարիերայի ընթացքում հանդես է եկել մի շարք ակումբներում, այդ թվում «Ռիվեր Փլեյթում», իսկ Ալեքսիսի հորեղբոր որդին հանրահայտ Մաքսի Ռոդրիգեսն է։