Ընդամենը տեղի է ունենում ֆինանսական հոսքերի վերաբաշխում՝ պետական բյուջեի միջոցով՝ «Операция «Ы»՝ чтобы никто не догадался». Հակոբ Բադալյան

Այս ընկերության սեփականատերերի վերաբերյալ Վիվա-ՄՏՍ-ը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը՝ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ը Կիպրոսում գրանված ընկերություն է, որի վերջնական շահառու (բենեֆիցիար) սեփականատերերն են Չժե Ջանգը և Կոնստանտին Սոկոլովը: Թե՛ պրն. Չժե Ջանգը, թե՛ Պրն. Կոնստանտին Սոկոլովը պրոֆեսիոնալ ներդրողներ են՝ հեռահաղորդակցության, ֆինանսների, էներգետիկայի և ակտիվների կառավարման ոլորտներում գործունեության հարուստ փորձով»:

Իհարկե հետաքրքիր կլիներ, եթե Հայաստանի հանրությանը ներկայացվեր այդ հարուստ փորձի մեկ-երկու օրինակ, ավելի ամբողջական պատկեր ստանալու համար:

Սակայն, ավելի ուշագրավ է այն, որ այսօր տարածվում է տեղեկություն, որ այդ անհայտ կազմակերպությունը գնելով Վիվա-ՄՏՍ-ը, բաժնետոմսերի 20 տոկոսը նվիրում է կառավարությանը:

Ակնառու է, որ Վիվա-ՄՏՍ-ի վաճառքը տեղի է ունեցել հենց այդ պայմանով: Թվում է, որ սա պետականաշահ պայման է՝ պետությունը դառնում է խոշոր ընկերության 20 տոկոսի բաժնետեր, այսինքն պետական գանձարան կգնա լրացուցիչ փող: Մի կողմ թողնենք այն, որ պետական գանձարանը պոպուլիստաբար հռչակվում է հասարակության «մյուս գրպան»: Դա անում են իհարկե բոլոր իշխանությունները, գրեթե առանց բացառության:

Բայց, հենց միայն մի օրինակը, երբ ժողովրդի «մյուս գրպանից» 6 միլիոն դոլար տալիս են Սնուփ Դոգի համերգի, կամ կատարում են գերթաննկարժեք ծառայական մեքենաների նոր գնումներ՝ կասկածելի հիմնավորումներով, կամ աննախադեպ ծախսերով երդմանակալության արարողություններ, ու այդպես շարունակ՝ չթվարկեմ մյուս օրինակները, ակնառու է դարձնում «մյուս գրպանի» հեքիաթը:

Ընդամենը, տեղի է ունենում ֆինանսական հոսքերի վերաբաշխում, պարզապես պետական բյուջեի միջոցով՝ «Операция «Ы»՝ чтобы никто не догадался»: Հետո այդ հոսքերը տարբեր ծրագրերի միջոցով գնում են դեպի յուրային կամ լոյալ ընկերություններ: Այդ ծրագրերը իրականացվում են մեղմ ասած կասկածելի որակով, սակայն դրանց հանդեպ պաշտոնական «կասկածներ» սկսում են արտահայտվել միայն ելնելով քաղաքական նպատակահարմարությունից:

Ի դեպ, սա արդեն կառավարությանը մատուցվող այդ թանկարժեք նվերի երրորդ օրինակն է՝ Զանգեզուրի կոմբինատ, Լիդիան, այժմ էլ Վիվա-ՄՏՍ: Կա՞ նոր օրինակ հերթի մեջ, եւ ո՞ր ոլորտում:

Կրկնեմ, թվում է, որ լավ բան է՝ երբ փայատեր դառնում է կառավարությունը: Բայց, սա փաստացի նշանակում է տնտեսության դե ֆակտո սնանկություն, այլապես կառավարությունը չունի բիզնես գործարքները նվիրատվության պայմաններով թույլատրելու անհրաժեշտություն` սեփկան եկամուտները ավելացնելու համար, այլ դրանք կկարգավորի բացառապես երկրի օրենսդրության ու Սահմանադրության համապատասխան»:

Տեսանյութեր

Լրահոս