Փաստացի, նահատակների ծնողներին քաշքշած, վնասվածքներ հասցրած օպերացիայի պատասխանատուներն ու իրագործողները մնացին անպատիժ. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2022 թվականի սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուրում», ոստիկանության կողմից բռնության ենթարկված զոհված հերոսների ծնողների գործը կարճվել է: Նրանց մեծ մասը «Որդիների կանչ» ՀԿ անդամներ են:

Փաստացի, նահատակների ծնողներին քաշքշած, վնասվածքներ հասցրած օպերացիայի պատասխանատուներն ու իրագործողները մնացին անպատիժ:

Գործը կարճվել է, բայց հիշողությունն ու պատմությունը չի կարող կարճվել և այդ այլանդակության պատասխանատուները հավերժ պատմության աղբանոց են գնալու:

Ավելի մեծ հարված բանակի մարտական ոգուն, ըստ այդմ` նաև մարտունակությանը, դժվար է պատկերացնել:

Դեռ այդքանից հետո էլ ՆԳ նախարարը փորձել է հանդիպել իր իսկ հրամանով վայրագությունների ենթարկված նահատակների ծնողներին. երևի աչքով-ունքով անելու նպատակով, որ ինքը չէ, այլ Նիկոլն է հրաման տվողը: Իհարկե, ծնողները մերժել են:

ԶՈւ կազմավորման տոնին ընդառաջ, սա ուղերձ էր նաև բանակին առ այն, որ իրենց թիկունքին պետություն չկա:

Կա ոհմակ, որն առաջնորդվում է անբարոյականության սկզբունքներով` մինչև վերջ ստորանալով և ստորացնելով իրեն ենթարկվող ու իր քմահաճույքները կատարող խմբերին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031