Բաժիններ՝

Իսրայելը հայտնել է Լիբանանից արձակված քառասուն արկի հայտնաբերման մասին

Իսրայելական զինուժը հունվարի 6-ի առավոտյան արձանագրել է մոտ 40 արկի արձակում Լիբանանի տարածքից։

Այս մասին հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։

«Հյուսիսային Իսրայելում ազդանշանների հնչելուց հետո Լիբանանից մոտ 40 արձակում է գրանցվել Իսրայելի հյուսիսի Մերոնա շրջանի ուղղությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ և շեշտվում, որ դրանից քիչ անց Իսրայելի պաշտպանության ուժերը հարվածներ են հասցրել հենակետին, որտեղից եղել են արձակումները:

Այս հաղորդագրությունից հետո բանակը կրկին տեղեկացրել է երկրի հյուսիսային շրջաններում օդային ռմբակոծության ազդանշանների ակտիվացման մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031