Բաժիններ՝

Կապանի օդանավակայանում եկող տարում նավիգացիոն և հիդրոօդերևութաբանական նոր սարքեր կգործարկվեն

Կապանի օդանավակայանում 2024 թվականից նոր սարքեր կգործարկվեն, որոնք կթուլացնեն կախվածությունը եղանակային պայմաններից։ Դեկտեմբերի 29-ի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Մենք Կապան քաղաքում գործող «Սյունիք» օդանավակայանը այս տարի գործարկեցինք, որը երկուշաբթի եւ ուրբաթ կանոնավոր չվերթներ է իրականացնում: Եղել են դեպքեր, որ, եղանակային պայմաններով պայմանավորված, չվերթները չեն իրականացվել: Մենք և շրջակա միջավայրի նախարարության գործընկերները որոշակի նավիգացիոն և հիդրոօդերևութաբանական սարքեր ենք ձեռք բերել, որպեսզի տեղադրվեն օդանավակայանում։ 2024 թվականին դրանք կգործարկվեն, ու եղանակային պայմաններից կախվածությունը կփոքրացնենք»,-ասաց նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031