Բաժիններ՝

«Слово Пацана» սերիալի դերասանին ձերբակալել են

Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանային դատարանը կալանավորել է Սերգեյ Բազանովին, որը կասկածվում է 2011թ․ սպանություն կատարելու մեջ: Այս մասին հայտնում է Մոսկվայի ընդհանուր իրավասության դատարանների միացյալ մամուլի ծառայությունն իր տելեգրամյան ալիքում: Սերգեյ Բազանովը դերասան է, նա աղմկահարույց «Слово Пацана» սերիալում խաղացել է «Universam» խմբավորման անդամ Դեմիդի էպիզոդիկ դերը։

Իրավապահ մարմիններում ՏԱՍՍ-ի աղբյուրը նույնպես հայտնել է, որ ձերբակալվածը հայտնի սերիալի դերասանն է։

Գործակալության զրուցակցի խոսքով՝ բանդան, որի մեջ, ինչպես պնդում է հետաքննությունը, Բազանովն է եղել, 2011 թվականին Մոսկվայի Մեծ Պոլույարոսլավսկի նրբանցքում հարձակվել է գործարարի վրա:

Մասնակիցները ատրճանակով կրակել են տուժողի գլխին, նրանից գողացել 900 հազար դոլար արժողությամբ պայուսակը և դիմել փախուստի։ Տուժած գործարարին հոսպիտալացրել են, սակայն արդյունքում նա մահացել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս