 
                        Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերը հայտնել են Եմենի ափերի մոտ երկու պայթյունի մասին
 
                                    Միացյալ Թագավորության ռազմածովային ուժերին կից Ծովային առևտրական փոխադրումների համակարգման կենտրոնը (United Kingdom Maritime Trade Operations, UKMTO) հայտնել է դեկտեմբերի 26-ի առավոտյան Եմենի ափերի մոտ՝ Հոդեյդայից արևմուտք, տեղի ունեցած երկու պայթյունի մասին:
«UKMTO-ն ստացել է երկու հաղորդում անօդաչու թռչող սարքերի մասին: Դրանց հայտնաբերումից մոտավորապես 15 րոպե անց գրանցվել է երկու պայթյուն նավից 5 ծովային մղոն (մոտ 9,26 կմ – խմբ.) հեռավորության վրա»,-Կենտրոնի X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարությունն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Պայթյունները տեղի են ունեցել տեղական ժամանակով ժամը 03:20-ին (Երևանի ժամանակով 04:20-ին)` 5 րոպեի տարբերությամբ։ Օպերատոր ընկերության կամ նավի անվան մասին տեղեկատվություն չեն հայտնում։ Նշվում է, որ անձնակազմին վտանգ չի սպառնում:
Կատարվում է հետաքննություն:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        